Մարիամ Գալուստի Հովհաննիսյան
Տնօրեն
Մարիամ Գալուստի Հովհաննիսյանը ծնվել է Հայաստանի Հանրապետության Բագրավան գյուղում։
1989 թվականին ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կենսաքիմիայի ֆակուլտետը, որն ավարտել է 1994 թվականին՝ ստանալով քիմիա՝ լրացուցիչ մանկավարժություն մասնագիտությունը։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1993–1994 ուսումնական տարում՝ որպես քիմիայի ուսուցչուհի Սարակապի միջնակարգ դպրոցում։ 1995–2014 թվականներին աշխատել է ՀՀ Շիրակի մարզի «Ջրափիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում որպես քիմիայի ուսուցչուհի։ 2014 թվականից առ այսօր նույն դպրոցի տնօրենն է՝ համատեղ դասավանդելով նաև «Քիմիա» առարկան։
Մասնակցել է բազմաթիվ մասնագիտական վերապատրաստումների։ 2023 և 2025 թվականներին որպես մենթոր իրականացրել է նոր ՀՊՉ-ի և «Քննադատական մտածողություն» թեմայով վերապատրաստումներ, ինչպես նաև անցել է «Այբ» հիմնադրամի «Կրթության կառավարում և առաջնորդություն» յոթամսյա ծրագիրը։
Տիրապետում է ռուսերեն (լավ) և գերմաներեն (բավարար) լեզուներին։
Մեր աձնակազմը
Մելանյա Սարիբեգյանը մանկավարժ է։ Ավարտել է Շիրակի պետական համալսարանը՝ ստանալով տարրական կրթության մանկավարժության և մեթոդիկայի մագիստրոսի աստիճան, ինչպես նաև Երևանի պետական մանկավարժական համալսարանը՝ իրավագիտության մասնագիտությամբ։ Ջրափիի միջնակարգ դպրոցում աշխատել է որպես դաստիարակ, դասվար, ՄԿԱԳՏ և տնօրենի տեղակալ։ 2023-2025 թվականներին հանդես է եկել նաև որպես մենթոր-վերապատրաստող։
Մելանյա Սարիբեգյան
Տնօրենի տեղակալ
Արմեն Երվանդի Դավթյանը վարչատնտեսական մասի համակարգող է։ Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի (Հայաստանի ագրարային համալսարան) տնտեսագիտական ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետ-կազմակերպչի մասնագիտություն։ 2025 թվականի ապրիլից աշխատում է Ջրափիի միջնակարգ դպրոցում՝ որպես վարչատնտեսական մասի համակարգող։
Արմեն Դավթյան
Վարչատնտեսական մասի համակարգող
Նաիրա Ալեքսանյանը հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է։ Ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը։ Աշխատել է Լուսաղբյուրի միջնակարգ դպրոցում, իսկ 2023 թվականից՝ Ջրափիի միջնակարգ դպրոցում՝ զբաղեցնելով ՍԴԱԿ, ԿԱԴԱՀ և հայոց լեզվի ու գրականության ուսուցչի պաշտոններ։
Նաիրա Ալեքսանյան
ԿԱԴԱՀ
Որակավորված ուսուցիչներ
Անահիտ Ավետիքի Կարապետյանը կենսաբանության և քիմիայի ուսուցիչ է։ Ավարտել է ԵՊՀ-ի կենսաբանական ֆակուլտետը։ 1986 թվականից աշխատում է Ջրափիի միջնակարգ դպրոցում։ Կամավոր ատեստավորման արդյունքում ստացել է 98.3% և ունի ուսուցչի որակավորման 4-րդ տարակարգ։
Անահիտ Կարապետյան
Քիմիա և կենսաբնություն
Մարիամ Սարիբեգյանը տեխնոլոգիա և ձեռնարկչություն մասնագիտությամբ մանկավարժ է։ Ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը։ Աշխատել է որպես դասախոս և ուսուցիչ։ Կամավոր ատեստավորման արդյունքը 2024-ին եղել է 74%, իսկ 2025-ին՝ 82%։
Մարիամ Սարիբեգյան
Տեխնոլոգիա
Սաթենիկ Ժորայի Գալստյանը գերմաներենի և անգլերենի ուսուցիչ է։ Ավարտել է Երևանի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը։ Ունի 39 տարվա մանկավարժական փորձ։ 2023-ին կամավոր ատեստավորումը հաղթահարել է 63% արդյունքով:
Սաթենիկ Գալստյան
Գերմաներեն և անգլերեն
Սամսոն Ռազմիկի Գալստյանը մաթեմատիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և ԹԳՀԳ ուսուցիչ է։ Ավարտել է ԵՊՀ-ն՝ մաթեմատիկոս-մանկավարժ որակավորմամբ։ Ունի 40 տարվա մանկավարժական փորձ։ 2021 թվականին անցել է կամավոր ատեստավորում, իսկ 2025 թվականին ստացել է 3-րդ աստիճանի տարակարգ։
Սամսոն Գալստյան
Մաթեմատիկա, Ֆիզիկա, Ինֆորմատիկա և ԹԳՀԳ
Մկրտիչ Երիցյանը աշխարհագրության ուսուցիչ է։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը՝ ստանալով աշխարհագրության և մանկավարժության բակալավրի աստիճան։ 2024 թվականի հունվարից աշխատում է Ջրափիի միջնակարգ դպրոցում՝ որպես աշխարհագրության ուսուցիչ։
Մկրտիչ Երիցյան
Աշխարհագրություն
Սևակ Շեգոյանը ֆիզկուլտուրայի և կերպարվեստի ուսուցիչ է։ Ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը՝ «Ֆիզկուլտուրա և սպորտ» մասնագիտությամբ։ 2014 թվականից աշխատում է Ջրափիի միջնակարգ դպրոցում։
Սևակ Շեգոյան
ֆիզկուլտուրա
Ուսուցիչներ
Ալինա Ռոբերտի Առաքելյանը մաթեմատիկայի ուսուցիչ է։ Ավարտել է ՀՊՃՀ-ն և Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը։ 2023 թվականից աշխատում է Ջրափիի միջնակարգ դպրոցում։
Ալինա Առաքելյան
Մաթեմատիկա
Ասյա Ղազարի Մանուկյանը ուսուցչի օգնական է։ Ունի տարրական դասարանների ուսուցչի որակավորում և մանկավարժության մագիստրոսի աստիճան։ 2017 թվականից աշխատում է Ջրափիի միջնակարգ դպրոցում։
Ասյա Մանուկյան
Ուսուցչի օգնական
Արման Ավետիքի Պետրոսյանը հաշվապահ է։ Ավարտել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետը։ 2014 թվականից աշխատում է Ջրափիի միջնակարգ դպրոցում՝ որպես հաշվապահ։ Մասնակցել է մասնագիտական վերապատրաստումների։
Արման Պետրոսյան
Հաշվապահություն
Էդվարդ Թորոսյանը ֆիզիկայի ուսուցիչ է։ Ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով։ 2023 թվականից աշխատում է Ջրափիի միջնակարգ դպրոցում։
Էդվարդ Թորոսյան
Ֆիզիկա
Խաչատուր Խաչատրյանը պատմության և հասարակագիտության ուսուցիչ է։ Ավարտել է ԵՊՀ-ի փիլիսոփայության ֆակուլտետը։ Աշխատել է Անիպեմզայի և Ջրափիի միջնակարգ դպրոցներում։
Խաչատուր Խաչատրյան
Պատմություն և հասարակագիտություն
Հովհաննես Մերուժանի Գրիգորյանը զինղեկ է։ Ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը՝ ստանալով աշխարհագրության ուսուցչի որակավորում։ 1986 թվականից աշխատում է Ջրափիի միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ։
Հովհաննես Գրիգորյան
Զինղեկ
Շուշանիկ Կարապետի Ստեփանյանը հայոց լեզվի և գրականության ուսուցիչ և գրադարանավար է։ Ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտը։ 1985 թվականից աշխատում է Ջրափիի միջնակարգ դպրոցում։
Շուշանիկ Ստեփանյան
Հայոց լեզու և գրականություն
Սաթենիկ Ֆելիքսի Բադալյանը տարրական դասարանների ուսուցիչ է։ Ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը։ 1988 թվականից աշխատում է Ջրափիի միջնակարգ դպրոցում։
Սաթենիկ Բադալյան
Դասվար
Սիլվարդ Արշակյանը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է։ Ավարտել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը։ 1983 թվականից աշխատում է Ջրափիի միջնակարգ դպրոցում։
Սիլվարդ Արշակյան
Հայոց լեզու և գրականություն
Վարդուհի Ստեփանի Բալոյանը տարրական դասարանների դասվար է։ Ավարտել է Գյումրու պետական մանկավարժական քոլեջը և Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը։ 2014 թվականից աշխատում է Ջրափիի միջնակարգ դպրոցում։
Վարդուհի Բալոյան
Դասվար
Մարետա Թառլանյանը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1994-2014 թվականներին եղել է Ջրափիի միջնակարգ դպրոցի տնօրեն, իսկ հետագայում շարունակել է աշխատել նույն դպրոցում որպես ուսուցչուհի։
Մարետա Թառլանյան
Հայոց լեզու և գրականություն
ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Ձեր ուսումն ավելի հաճելի դարձնելը
Մենք ստեղծում ենք ջերմ, օժանդակ միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշակերտ կարող է զարգացնել իր յուրահատուկ կարողությունները, հետաքրքրություններն ու սովորել ուրախությամբ ու ոգեշնչվածությամբ։
ՍԵՐՈՒՆԴ
Երեխաների ներաշխարհը մեր ուշադրության կենտրոնում է, նրանց հետաքրքրությունները առաջնային են:
ՀԱՄԱՅՆՔ
Մեծանում ենք միասին, աջակցում, հարգում և պահպանում մեր միասնությունը:
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Անխոնջ աշխատանք՝ ամուր հիմքերի վրա կառուցելու յուրաքանչյուր երեխայի ապագան:
ԱՌԱՋԸՆԹԱՑ
Մշտական զարգացում, նոր գիտելիքների յուրացում, սովորում ամբողջ կյանքում:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Ֆիզիկական ու հուզական անվտանգության երաշխիք՝ յուրաքանչյուր աշակերտի համար:
ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Միասին ավելին ենք հասնում, աջակցում ու համագործակցում յուրաքանչյուր նախաձեռնության մեջ:
Ուսումնասիրել
- Գլխավոր
- Դպրոցի մասին
- Անձնակազմ
- Հաշվետվություն
- Նորություններ
- Նախագծային աշխատանքներ
- Քննական արդյունքներ
- Հետադարձ Կապ
Հետևեք Մեզ
Կապ Մեզ Հետ
- jrapidproc@gmail.com
- 094-34-35-39
© 2026 Ջրափիի միջնակարգ դպրոց: Բոլոր իրավունքները պաշտպանված են։