Մեր Մասին

Լավագույն Կրթական Միջավայր

Փորձառու Մանկավարժական Թիմ

180+ Ակտիվ Աշակերտներ
Ջրափիի միջնակարգ դպրոց՝ ավանդույթ և նորարարություն
- 20+ որակավորված մանկավարժների մասնագիտացված կոլեկտիվ
- Կրթական ծրագրեր՝ միտված ապագա հաջողությանը և բարձրագույն կրթությանը
- 180+ երջանիկ աշակերտներ և հպարտ շրջանավարտներ
ԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ
ՀՀ Շիրակի մարզի սահմանամերձ գյուղերից է Ջրափին։ Ջրափիի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1974 թվականին և իրականացնում է հանրակրթական հիմնական ծրագիր՝ տարրական, հիմնական և ավագ կրթական ծրագրերով։ Դպրոցին կից գործում է նաև նախակրթարան։ «Ջրափիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ն ընդգրկված է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում։
1988 թվականի երկրաշարժի հետևանքով դպրոցի շենքը դարձել է վթարային, ինչի պատճառով դասերն անցկացվել են համայնքի այլ շենքերում։ 2008 թվականին «Հայաստանի սոցիալական ներդրումներ» հիմնադրամի և «Վարդանանց ասպետներ և դուստրեր» կազմակերպության կողմից իրականացվել են հաստատության կրթական մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները։
2015 թվականին «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության և համայնքի համատեղ ջանքերով վերանորոգվել են հաստատության խոհանոցն ու ճաշարանը և համալրվել համապատասխան գույքով, ինչի շնորհիվ շուրջ 47 երեխա օգտվում է «Դպրոցական կայուն սնունդ» ծրագրից։
2016 թվականին Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ, որոնց շնորհիվ հարստացել է դպրոցի նյութատեխնիկական բազան։
2018 թվականին կրկին «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության և համայնքի համատեղ ջանքերով վերանորոգվել է հաստատության հանդիսությունների դահլիճը, ինչը նպաստել է ներդպրոցական կյանքի ակտիվացմանը։ Հաճախակի կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ, քննարկումներ և հանդիպումներ։ Գործում են պարի և կարատեի խմբակներ։ Սովորողները, մասնակցելով մարզային և հանրապետական բազմաթիվ մրցույթների, դպրոցին բերել են պատվոգրեր, մեդալներ, դրամական և այլ պարգևներ։
«Աշխարհացույց դպրոցներին 2026» ծրագրով դպրոցը շահել է էլեկտրոնային գրատախտակ։ Դպրոցում գործում է «ԱՐՄԱԹ» ինժեներական լաբորատորիա, որը նպաստում է սովորողների ՏՀՏ հմտությունների զարգացմանը։
2019 թվականին համայնքի և Հայաստանի սպառողական կոոպերատիվների միության «Ախուրյանի Կոոպշին» ՍՊԸ-ի կողմից իրականացվել են դպրոցի ցանկապատման աշխատանքները, որոնք նպաստել են դպրոցի բակի բարեկարգմանը։
2021 թվականին Անի համայնքի օժանդակությամբ, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և «Շիրակի ֆերմերներ» ՀԿ-ի կողմից իրականացվել է «Դպրոցական ինտենսիվ այգի» ծրագիրը։ 2000 քառ. մ տարածքում տնկվել է 490 խնձորենի և սալորենի, ինչպես նաև մոշի և ազնվամորու տնկիներ։ Ծրագիրը նպաստում է երեխաների առողջ սննդի կազմակերպմանը և ուսումնադաստիարակչական գործընթացին։
Դպրոցում սովորում է 80 սովորող։ Տարեկան շրջանավարտների շուրջ 80 տոկոսն ընդունվում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Սովորողներն ակտիվորեն մասնակցում են տարբեր կրթական ծրագրերի, օլիմպիադաների, հանրապետական, մարզային և համայնքային մրցույթների ու միջոցառումների։ Դպրոցի կայքէջում և ֆեյսբուքյան էջում հրապարակվում են բոլոր միջոցառումները, ծրագրերը, ինչպես նաև սովորողների ձեռքբերումներն ու հաղթանակները։
Դպրոցում իրականացվում են բազմաթիվ նախագծային աշխատանքներ և միջդպրոցական միջոցառումներ։ Սովորողները մասնակցում են Ազգային ժողովի, ԵՊՀ-ի և այլ կառույցների կողմից կազմակերպվող ճամբարներին, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման շրջանակներում կազմակերպվող այցերին ու միջոցառումներին։ Դպրոցը համագործակցում է Գյումրու տնտեսագիտական համալսարանի հետ և կազմակերպում սպորտային միջոցառումներ։
Դպրոցն առանձնանում է իր բանիմաց մանկավարժական կազմով։ Մանկավարժները մասնագիտական զարգացման շրջանակներում մասնակցում են բազմաբնույթ վերապատրաստումների, ինչպես նաև որպես խոսնակներ՝ ուսուցչական համաժողովների։ Որոշ ուսուցիչներ, որպես մենթորներ, ԿԶՆԱԿ-ի աջակցությամբ իրականացնում են տարբեր վերապատրաստումներ Հայաստանի բոլոր մարզերի ուսուցիչների համար։
Ութ ուսուցիչ ունի կամավոր ատեստավորման բարձր ցուցանիշներ, իսկ երեք ուսուցիչ ունի տարակարգ՝ մեկը՝ առաջին աստիճանի, մեկը՝ երրորդ աստիճանի, մեկը՝ չորրորդ աստիճանի։
ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Ձեր ուսումն ավելի հաճելի դարձնելը
Մենք ստեղծում ենք ջերմ, օժանդակ միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշակերտ կարող է զարգացնել իր յուրահատուկ կարողությունները, հետաքրքրություններն ու սովորել ուրախությամբ ու ոգեշնչվածությամբ։
ՍԵՐՈՒՆԴ
Երեխաների ներաշխարհը մեր ուշադրության կենտրոնում է, նրանց հետաքրքրությունները առաջնային են:
ՀԱՄԱՅՆՔ
Մեծանում ենք միասին, աջակցում, հարգում և պահպանում մեր միասնությունը:
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Անխոնջ աշխատանք՝ ամուր հիմքերի վրա կառուցելու յուրաքանչյուր երեխայի ապագան:
ԱՌԱՋԸՆԹԱՑ
Մշտական զարգացում, նոր գիտելիքների յուրացում, սովորում ամբողջ կյանքում:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Ֆիզիկական ու հուզական անվտանգության երաշխիք՝ յուրաքանչյուր աշակերտի համար:
ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Միասին ավելին ենք հասնում, աջակցում ու համագործակցում յուրաքանչյուր նախաձեռնության մեջ:
ՈՒՍՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Ինտերակտիվ և հետազոտական մոտեցում
Ծանոթացեք մեր դպրոցին
Այցելեք մեր կայք կամ դպրոց, ծանոթացեք ուսումնական ծրագրերին, ակումբներին և մանկավարժական կոլեկտիվին։ Կազմակերպում ենք բաց դռների օրեր։
Կապ հաստատեք դպրոցի հետ
Դիմեք դպրոց՝ ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու և բոլոր հարցերը պարզաբանելու համար։
Միացեք մեր համայնքին
Պաշտոնապես գրանցվելուց հետո ձեր երեխան կդառնա մեր ուսումնական և ստեղծագործական միջավայրի ակտիվ մասնակից։
Ուսումնասիրել
- Գլխավոր
- Դպրոցի մասին
- Անձնակազմ
- Հաշվետվություն
- Նորություններ
- Նախագծային աշխատանքներ
- Քննական արդյունքներ
- Հետադարձ Կապ
Հետևեք Մեզ
Կապ Մեզ Հետ
- jrapidproc@gmail.com
- 094-34-35-39
© 2026 Ջրափիի միջնակարգ դպրոց: Բոլոր իրավունքները պաշտպանված են։